Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Նվիրվում է Վահրամ Փափազյանի 125-ամյակին

Նվիրվում է Վահրամ Փափազյանի 125-ամյակին
18.03.2013 | 12:43

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի` «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական մի միջոցառումը նվիրվելու է հայ անվանի դերասան և գրող Վահրամ Փափազյանի 125-ամյակին:

Ծրագրի շրջանակում կցուցադրվի տեսանյութ` Վահրամ Փափազյանի հայտնի մենախոսությունների և ելույթների եզակի ձայնագրություններով:
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից-անդամ, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանը հանդես կգա անվանի դերասանին նվիրված բանախոսությամբ:
Միջոցառման մուտքն անվճար է, ըստ նախնական գրանցման և հրավիրատոմսերի:
«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010-ի հոկտեմբերին: Ամեն ամիս կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:

Դիտվել է՝ 1583

Մեկնաբանություններ